Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Արևմտյան Սիբիր այցելության ժամանակ բացահայտել է երջանկության գաղտնիքը և սթրեսի դեմ արդյունավետ պայքարի միջոցը: «Երջանկությունը կամ դժբախտությունը պայմանավորված են նրանով, թե ինչպես է մարդն ընկալում աշխարհը: Դժվարությունը դժբախտության մի մասն է, ինչը մարդկանց որոշակի տեսակին հուսահատության գիրկն է նետում, իսկ մյուս մասին ճիշտ հակառակը`օժտում է առանձնակի ուժով, որպեսզի ներքին ջանքերի շնորհիվ կարողանան հաղթահարել ստեղծված խոչընդոտները: Երջանիկ ենք մենք, թե դժբախտ` կախված է նրանից, թե ինչ կա մեր սրտում»,-ասել է պատրիարքը Կոգալիմ (Խանտի) քաղաքի կուսանոցներից մեկում` զրույցի ժամանակ: Նրա խոսքով, Աստուց է կախված , թե ինչ կա հոգում`երջանկությո՞ւն, թե՞ դժբախտություն, ուրախությո՞ւն , խաղաղությո՞ւն, թե՞ սարսափելի վիշտ ու հասահատություն, հատկապես, երբ բոլորի մոտ նույն փորձությունն է:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ